Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այն հայտնիներից է, ով հաճախ գրառում կատարելով՝ բարձրաձայնում է կարեւոր խնդիրների մասին, իր հույզերի մասին կիսվում է միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ, նրանք էլ ի պատասխան՝ հեռուստահաղորդավարուհու հետ:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից նա խոսել է մարդու ժպիտի մասին: Նա գրել է.

«Մենք... պատերազմից ծնված, պատերազմում ապրած ու պատերազմող սերունդ, հավերժ երազող ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, թե Երկրից դուրս, թե ներս, ու մանավանդ՝ մեր մեջ։ Խաղաղությունը, երբ Տեսածներիցդ հետո դեռ կաս, ու կաս այնքան, որ ժպտում ես. անկեղծ ու լիասիրտ ժպտում՝ կյանքը սիրող ու աչքերի կայծկլտումով լի երեխայի նման։ Որոշ մարդկանց այդ Ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում, ես ժպտում եմ երկուսին էլ)

Կյանքի դառն ընդգծում է ամենասովորական երջանիկ պահն անգամ... էնպես որ ժպտա՝ դառնության միջից անգամ, թող քաղցրանա...»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում, որում ռետրո ոճում էր ներկայացել: Սպիտակ, կարճ կիսատբատ, սեւ բլուզ, նոր շունչ ստացած թրենդային ռետոր արեւային ակնոցներ:

«Հրաշալի Սիցիլիան: Ջարդինի Նազոս (Giardini-Naxos): Սեւ ու սպիտակ, թե՞ գույնզգույն», - մեկնաբանել էր գեղեցիկ լուսանկարը Նազենին՝ իր անունը հումորային կերպով համեմատելով տեղանվան հետ: