Երգիչ Անդրեն զարմացրել եւ հետաքրքրել է միկրոբլոգի իր էջի հետեւորդներին: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է փեսայի կերպարում, իսկ նրա կողքին մի գեղեցկուհի է, որը կրում է հարսանեկան զգեստ: նայած լուսանկարին կից ե ւառհասարակ ամուսնության թեմայով երգիչը ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արել, սակայն գործընկերներն ու երկրպագուները շնորհավորել ու շարունակում են շնորհավորել նրան՝ ամուսնության կապակցությամբ:

Գիտե՞ք, Անդրեի անձնականը բացահայտելու իրավունք չունեմ, նույնիսկ, ես:) Հենց դրանով է յուրաքանչյուր մարդու անձնականը համարվում իր սեփականությունը: Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, Անդրեն ինքը կբացահայտի, թե ով է իր կողքի աղջիկը: Միայն կասեմ, որ ի սրտե ուրախանում եմ նրա թե անձնասկան, թե ստեղծագործական բոլոր հաջողություններով եւ միշտ լինելու եմ նրա կողքին:)

Սպասենք Անդրեի կողմից այս հիանալի լուրի հաստատմանը))))