«Նոր ալիք» երաժշտական մրցույթում Գեւորգ Հարությունյանը, որի հրաշալի ելույթին բոլորս սպասում էինք առաջին մրցույթային օրը, հուսախաբ չարեց, նա երկրորդ տեղը զբաղեցրեց, հիանալի կերպով կատարեց LP-ի Lost on you հիթը՝ նորովի մատուցելով այն:

Ժյուրին բարձր գնահատեց նրա տաղանդը՝ յուրաքանչյուրը տրամադրելով 10 միավոր: Ընդհանուր Գեւորգը վաստակեց 100 միավոր, ինչը այս մրցույթային օրը ամենաբվարձր միավորն է:

Հիշեցնենք, որ ավելիչ վաղ նա Facebook-յան պաշտոնական էջում տեսանութ էր հրապարակել ու տեղեկացրել էր, որ կազմակերպիչները հերթական բացթողումն են արել, ու նախկին քվեարկության ինֆորմացիան սխալ է:

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների ելույթի համարները տեղադրված էին եղել հակառակ: Կազմակերպիչները տեղեկացրել էին, որ մինչ այս պահը ստացած ձայները կվերնայվեն ու կուղվեն ճիշտ մասնակցին: