Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը օրերս են ամուսնացել: Հայտնի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել է վայելու մեղրամիսը:

Աննա Դովլաթյանն իր Instagram –ում գայթակղիչ լուսանկար է հրապարակել: Նա, ըստ երեւույթին լողազգեստով է, մազերին ամրացված է նուրբ ծաղիկ, որն էր լրացնում է Աննայի կերպարը: Լուսանկարին կից մեկնաբանություն նա չի թողել, սակայն հեշթեգերում նշել է #relax բառը:

 

Լուսանկարին կից երգչուհին նշել է նաեւ իրենց գտնվելու վայրը՝ Շրի Լանկա:

Ավելի վաղ հայուհին ամառային հանգստի մի կադր էր ներկայացրելօգտատերերին:

Դերասանուհու լուքի գլխավոր բաղկացուցիչը ճերմակ, նուրբ վերնազգեստն էր: Աննան որեւէ կերպ չէր մեկնաբանել այդ լուսանկարը: