Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այն հայտնիներից է, ով միկրոբլոգի իր էջում միշտ անդրադառնում է այս կամ այն խնդիրներին, հայտնում է իր կարծիքն ու իր հույզերի մասին կիսվում է միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ, նրանք էլ ի պատասխան՝ հեռուստահաղորդավարուհու հետ:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր գրառում է կատարել, որտեղ գրված է. «Եվ ամեն անգամ, երբ մոլորվում ես մտքերիդ մեջ, օգնության է հասնում գործողությունը»:

 

Նշենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր թափանցիկ զգեստով: Նա կրում էր նաեւ մեծ, աչքի զարնող ականջօղեր: Հաղորդավարուհին վառ դիմահարդարմամբ էր: Իսկ գայթակղիչ լուսանկարին կից խոսելով կնոջ մասին գրել էր.

«Կինը... աշխարհի քաոսի մեջ ամգամ՝ միշտ իր կանացիության համար կռիվս տվող ))) Մի քանի էլեմենտ և սովորական թվացող տեսքը զգեստն ընդգծվում է իր նրբությամբ, իսկ տրամադրությանը համապատասխան աքսեսուարը՝ դարձնում կերպարն ամբողջական։ Արդյունավետ ու սիրառատ օր բոլորիս)»: