Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնայնն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհի-դիզայները հանդես է եկել գայթակղիչ կերպարում: Լուսանկարին կից Անահիտը ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Մարդիկ դատում են գեղեցկության մասին նայելով նրա դեմքին, Իսկ Աստված՝ նայելով նրա հոգուն…»:

Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

 

Ավելի վաղ Անահիտ Սիմոնայնն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար էր տեղադրել, որում երգչուհի-դիզայները հանդես էր եկել մեղմ դիմահարդարմամբ եւ կրում էր իր նորաձեւության տան վզկապը: Լուսանկարին կից Անահիտը մեկնաբանություն չէր թողել: