Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար:

Այս անգամ, սակայն, Անահիտն անդրադարձել է ընկերներից մեկին՝ Ավետ Բարսեղյանին: Երգչուհին հրապարակել է վերջինիս լուսանկարը ու դրան կից ռուսալեզու մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Մեր ընկերը ամենատաղանադավորներից էլ տաղանդավոր է»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտւը լուսանկար էր հրապարակել, որում երգչուհի-դիզայները հանդես էր եկել գայթակղիչ կերպարում: Լուսանկարին կից Անահիտը ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Մարդիկ դատում են գեղեցկության մասին նայելով նրա դեմքին, Իսկ Աստված՝ նայելով նրա հոգուն…»: