Ամբողջ ամառվա ընթացքում Եվա Ռիվասը խենթացնում էր իր երկրպագուներին ու Instagram-ի հետեւորդներին ցնցող լուսանկարներով: Երգչուհու միկրոբլոգի ակտիվությունը շարունակվում է:

Այս անգամ նա լուսանկար է հրապարակել իր ընկերուհիների հետ, որում նրանք բոլորն էլ հիասքանչ տեսք ունեն: Եվան նաեւ մեկնաբանել է ջերմ լուսանկարը՝ խոսելով անկեղծ ընկերության մասին:

Նա գրել է. «Վերջին 3 տարիների ընթացքում ես այնքան էի սովորել միայնությանը, որ լրիվ մոռացել էի, թե ինչ հրաշալի է ընկերական միջավայրում գտնվելը, լինել ընկերների կողքին, ովքեր քեզ սիրում, գնահատում են ու անկեղծ են քեզ հետ ու չեն փնտրում շահ, օգնում են քեզ, երբ դու ունես դրա կարիքն ու հանդուրժում են խավարասերներիդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել զարմուհու հետ, որը մակագրել էր հետեւյալ կերպ.

«Մորաքրոջ երջանկությունն արդեն մեծ աղջիկ է դարձել @alexaperveeva, իմ քնքշություն, իմ փոքրիկ նմանակ»: