Շպռոտը անկասկած հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից է: Երեկ երգչուհին Տիգրան Ժամկոչյանի հետ համատեղ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը:

Շպռոտը Instagram-ի էջում ներկայացրել է իր շքեղ տեսքը՝ պրեմիերայի ժամանակ: նա նախընտրել էր շքեղ հանդերձանքի, կարելի է ասել, դասական տարբերակը՝ սեւ, մարմինն ընդգրկող զգեստ:

Շպռոտը ներկայացել է վառ դիմահարդարմամբ, միջոցառմանը ներկա էին սկանդալային երգչուհու ընկերները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին գայթակղիչ կերպարում: Երգչուհին նախընտրել էր կիպ հանդերձանք, որը շեշտել էր նրա մարմնի փարթամություն: Էլեգանտություն հաղորդելով ընդհանուր կերպարին՝ նրա ընտրությունը կանգ էր առել շրթներկի կարմիր երանգի վրա: