Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ իվերջո վերածվում է երկխոսության: Այս անգամ հաղորդավարուհին իր Instagram-ում հրապարակելով իր հյուրասիրության սեղանը հետաքրքրվել իր էջի հետեւորդներից, թե ինչ աղցան են սիրում՝ խոստանալով ասել իր մշտական ֆիրմային աղցանները: Իր տեղադրած լուսանկարին կից Նազենին գրել է հետեւյալ մեկնաբանությունը.

«Բարի ու լավ օր բոլորին։ Հայի ամենամեծ հաճույքը՝ կազմակերպել հյուրասիրություն) Որո՞նք են ձեր սիրած ու ձեր սեղանի մշտական ուտեստները։ Հ.Գ. խոստանում եմ ասել իմ մշտական ֆիրմային աղցանները»: