Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ ի վերջո վերածվում է երկխոսության:

Այս անգամ հաղորդավարուհին իր Instagram-ում հրապարակելով մեր մայրաքաղաքի «Տղամարդիկ» արձանախմբի կողքին լուսանկար, խոսել է կին տղամարդ փոխհարաբերությունների մասին, անդրադարձ է կատարել արձանի նկարագրությանը: Նազենի Հովհաննիսյանը լուսանկարին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը.

 

«Լավ տղամարդու կողքին կինը լավ առումով թուլանում է))) ու «հանձնվում»)), բայց տպավորություն է, որ էդպես էլ չհասկացան՝ ինչ էի ասում: Ախր կանանց ով՞ է հասկանում, որ խեղճ տղամարդիկ հասկանան, ի՜նչ լավ է, որ տղա չեմ ծնվել ես.. թե չէ ներվախախտ կլինեի

Շարունակում ենք քայլել Երևանով ու ծանոթանալ մեր հետաքրքիր ու կոլորիտային արձանների հետ։ «Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։

Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։( Սարյանի արձանի այս պուրակի հենց դիմացի շենքի պատշգամբում էր տեղի ունենում ֆիլմի հայտնի գործողությունը))

Արձանի հեղինակ՝ քանդակագործ Դավիթ Մինասյան»։