Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Այսօր երգչուհին իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում նրա դեմքն ամբողջությամբ ներկված է կարմիր շրթներկով: Զվարճալի լուսանկարին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Փոքրիկ վայրի միջադեպ տեղի ունեցավ առավոտյան»:

 

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր ուլտրակարճ կիսատաբատով՝ ցուցադրելով իր սլացիկ ոտքերը: Երգչուհին կրում էր նաեւ տոպ եւ երկար վերնազգեստ: Լուսանկարը երգչուհու նոր ֆոտոշարքից էր, որին կից մեկնաբանության չէր թողել: