Այս օրերին Ֆիլիպինների մայրաքաղաքում ընթանում է «Միսս Երկիր» աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկը։ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հեղինակավոր մրցույթին։ Մեր երկիրն այս տարի ներկայացնում է 22–ամյա Սոնա Դանիելյանը, ով մոդելային կարեիրան սկսել է միայն վերջերս, սակայն ունի շոշափելի արդյունքներ։ BlogNews.am-ը մրցույթի մասին հետաքրքիր մանրամասներ է բացահայտել՝ զրուցելով մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանի հետ։

«Միսս Երկիրը» նույնքան հայտնի գեղեցկության մրցույթ է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» ու «Միսս Ինթերնեյշնլը»։ Այն անցկացվում է ՄԱԿ–ի հովանում ներքո։ Այս տարի Մանիլա են ժամանել աղջիկներ աշխարհի 90 երկրներից.«Անկեղծ ասած, այս տարի մտադրութուն չունեինք մասնակցել մրցույթին, նախատեսում էի կազմակերպիչների հետ համագործակցել հաջորդ տարվանից։ Սակայն անակնկալ կերպով ստացանք հրավերքն ու ուրախությամբ համաձայնեցինք։ Քանի որ սեպտեմբերին Սոնան 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրել էր Հայաստանը «Միսս Ասիա – 2018» մրցույթին Ֆիլիպիններում, նրան այնտեղ նկատել էին «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչներն ու հավանել մեր գեղեցկուհուն «Միսս Երկիր» մրցույթին մասնակցելու»,-նշում է Յանա Գրիգորյանը։

Մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 6–ին ու շարունակվելու է մինչև նոյեմբերի 3–ը։ Հայաստանն առաջին անգամ «Միսս Երկիր»-ում ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը 2015 թվականին, սակայն մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Յանայի խոսքով հիմա իրենք պայքարելու ենք արժանի տեղի համար.« Մրցակցությունը մեծ է, հստակ դժվարանում եմ գնահատել մեր հնարավորությունները, սակայն այն փաստը, որ ֆիլիպինցիները հավանեցին Սոնային ու հրավիրեցին իմնալով, որ այնքան էլ վարժ չի տիրապետում ագլերենին, իհարկե մեծ պլյուս է։ Կազմակերպիչները տեղեկացված էին նաև մասին, որ մենք քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու ու համաձայնվեցին մեզ օգնել հագուստների ու նկարահանումների հարցում։ Անելու ենք ամեն բան լավագույնս ներկայանալու համար»։

«Միսս Երկրի»-ում հաղթելու գլխավոր գրավականներից է ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքն ու գրավչությունն, այլև այն բնապահպանական ծրագրերը, որոնք ներկայացնելու են վերջիններս։ Մրցույթի հաղթողն ակտիվորեն մասնակցելու է շրջակա միջավայրի պահպանության բոլոր միջոցառումներին: Հաղթողը դառնում է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ `մոլորակի մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում (UNEP)։

Ի դեպ, այս տարի մրցույթին չեն մասնակցում մեր հարևաներ՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։ Դե ինչ, հաջողություն մաղթենք Սոնային ու նրան բարձր հորիզոնականներ ցանկանանք։