Մհերը սոցցանցերում բավականին ակտիվ է, ինչը ուրախացնում է միկրոբլոգի նրա հետեւորդներին ու երկրպագուներին: Instagram-ի միջոցով երգիչը ոչ միայն ներկայացնում է գեղեցիկ լուսանկարներ, այլեւ երբեմն կիսվում է իր մտքերով, նոր նախագծերով:

 

Այօսր Մհերն իր հետեւորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Նա որդի է ունեցել, երեխային անվանել են Անդրանիկ։ Երգիչը հրապարակել է նոր լուսանկար, որում երեւում է նորածնի ձեռքը եւ նրա տվյալները։ Լուսանկարին կից Մհերը անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «10․10․2018, ես հայր եմ․․․Այսօր ծնվեց որդիս։ Այսօր Հայաստանում նոր քաղաքացի ծնվեց եւ դա հրաշալի է։ Անդրանիկ Մհերի Մեսրոպյան։ Փառք Աստծո իմ ընտանիքի համար։ Աստված օրհնի բոլոր երեխաներին»։

yn.am-ը շնորհավորում է Մհերին ու Արմինեին ծնողներ դառնալու առթիվ։