Չ՞է, բայց դուք լսեք էս մեր տիկինն ում մասին ու ինչ է խոսում։ Լո՞ւրջ ուզում եմ հասկանալ, ինքը չի պատկերացնում, որ իր արած քայլերը երեխեքին լուրջ հոգեբանական տրավմա կարող են հասցնել։

Տիկին. Մարտիրոսյանին կարող եք փոխանցել, եթե ինքը մանկատների ու մանկատներում պահվող երեխաների մասին ոչինչ չգիտի, կարող է մասնագետներին դիմել, իերն շատ բան կպատմեն։ Եթե մասնագետներից նեղվում է, ես կարող եմ թեթև էքսկուրսիա անել։

1.Մանկատներում պահվող երեխաների մեծ մասն ունեն ծնողներ, իսկ ծնողները սոցիալական վատ պայմանների պատճառով են հիմնականում երեխաներին հանձնում մանկատներ։
2.Պետությունը քանի տարի է ռազմավարություն է մշակել, որի համաձայն մանկատները պետք է փակվեն, իսկ ընտանիքներին տարատեսակ աջակցությունների միջոցով փորձելու են երեխաներին վերադարձնել ընտանիքներ։

3.Երեխաներին նմանօրինակ հաղորդման միջոցով ընտանիք գտնելուց հետո, պատկերացնո՞ւմ եք, որ դպրոցում, հասարակության մեջ իր վրա մնալու է մանկատան երեխա կլեյման։ Դուք կրելո՞ւ եք սրա հետևանքների պատասխանատվությունը։
4.Որդեգրողների խնդիր Հայսատնաում չկա, բազմաթիվ ընտանիքներ են հերթ կանգանած, իսկ որդեգրելու համար կան հստակ նախապայմաններ։ Քանիսի՞ն է տիրապետում տիկին Ալինան։
5.Որդեգրողները հիմնականում փոքր երեխաների են ցանկանում տեսնել իրենց ընտանիքներում, իսկ եթե բերեցիք հաղորդման երեխային՝ նշանակում է նա տարիքով մեծ է ու հասկանալու է, թե ինչ է կատարվում։

Հ.Գ. Տիկին. Մարտիրոսյան, գոնե նման բան նախաձեռնելուց առաջ նեղություն քաշեիք և ձեր լեքսիկոնի վրա աշխատեիք, ի՞նչ է նշանակում որբանոց, դա վաղուց հնացած ու ոչ կոռեկտ ձև է, կա մանկատուն բառը, հույս ունեմ հաջորդիվ կփորձեք ոչ թե պահի տակ, պատեհապաշտ ու առանց գիտակցելու հայտարարություններ անել, այլ մի քիչ խորությամբ կուսումնասիրեք հարցը։

Հ.Գ.Գ. Հույս ունեմ, որ Տիկին Հակոբյանը նմանօրինակ նկռտումներին տեղի չի տա ու նմանօրինակ կատաստրոֆիկ դիլետանտ նախաձեռնությունը կյանքի չի կոչվի։

Հ.Գ.Գ.Գ. Ինքս բազմաթիվ երեխաների հետ եմ հանդիպում, բայց այդ հարցին մոտենում եմ մեծագույն պատասխանատվությամբ, ամեն տուն մտնելուց առաջ հոգեպես ինքս ինձ եմ նախապատրաստում, նոր հանդիպում երեխաներին։

Գրել է Էդգար Խաչատրյանն իր ՖԲ էջում