Երգչուհի Սիրուշոն այս օրերին Ֆրանսիայում է, որտեղ տեղի են ունենում նրա «Արմատ» շրջագայության նկարահանումները: Սիրուշոն Instagram-ի իր հետեւորդներին պարբերաբար տեղեկացնում է իր նորությունների մասին՝ տեղադրելով տարբեր լուսանկարներ:

Րոպեներ առաջ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ աչքի է ընկել կրկին ոճային կերպարով: Սակայն լուսանկարը միայն նրա ճաշակով look-ի մասին չէ: Երգչուհին տեղեկացրել է, որ «Արմատ»-ի նկարահանումները շարունակվում են:

 

««Արմատ»-ի նկարահանումները մեզ տարան դեպի Սոն գետը…»,-գրել է նա:

Օրեր առաջ երգչուհին ելույթ է ունեցել Լիոն քաղաքում: