Երգչուհի Սիրուշոն այս օրերին Ֆրանսիայում է, որտեղ տեղի են ունենում նրա «Արմատ» շրջագայության նկարահանումները: Սիրուշոն Instagram-ի իր հետեւորդներին պարբերաբար տեղեկացնում է իր նորությունների մասին՝ տեղադրելով տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր էջի հետեւորդները ու երկրպագուներին ցուցադրել է իր պարը։ Սիրուշոն փողոցում է, նա երկու անձանց հետ պարում է գեղեցիկ պար)))) Ոճային կերպարով աչքի ընկնող երգչուհին տեսանյութին կից նաեւ մեկնաբանություն է թողել։ Նա գրել է․«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ ու նպաստել նրան, որ մենք անընդհատ ժպտում և պարում էինք )))»։


Նշենք, որ ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր, որ «Արմատ»-ի նկարահանումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ երգչուհին մինչ Լիոն գնալը լուսանկարվել էր օդանավակայանում: Instagram-ում նա լուսանկար էր հրապարակել, որում նա առօրյա, գեղեցիկ, սպորտային հագուստով եւ կոշիկներով էր։ Երգչուհին իր տեղադրած հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չէր թողել, սակայն նա օգտագործել էր «Դեպի Լիոն, համերգ» անգլալեզու հեշթեգերը: