Իրանում ներկայացվել է տեղի արտադրության առաջին սուպերքարը, որն իրականում Lamborghini Murcielago SV մոդելի կրկնօրինակն է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, իրանցի ինժեներները տվյալ նախագծի վրա աշխատել են չորս տարի՝ օգտագործելով Lamborghini-ի օրիգինալ տվյալները:

Հետաքրքրական է, որ նախագծի ղեկավար Մասուդ Մորադին հպարտորեն նշել է, որ որևէ մեկին չի հաջողվի տարբերել օրիգինալ Lamborghini-ն իրանական մոդելից: Բոլոր մասերը, այդ թվում՝ նաև շասսին, ստեղծվել են օրիգինալ մոդելի՝ Murcielago հարթակի հիման վրա:

Պարբերականը նկատում է, որ իրանցի ինժեներներն իսկապես լավ աշխատանք են կատարել՝ ստեղծելով Lamborghini-ին արժանի կրնօրինակ:

Սակայն նույնը չի կարելի ասել դրա տեխնիկական բնութագրի մասին. 6.5 լ աշխատանքային ծավալով V12 «գազան» շարժչի փոխարեն այս մեկը համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով Hyundai V6 շարժիչով:
Մասուդն ընդգծել է, որ նախագծի նպատակը սուպերքարի ստեղծման մեթոդների յուրացումն ու տեխնիկական գիտելիքների զարգացումն էր:

Հավելենք, որ օրիգինալ Lamborghini Murcielago SV-ն ներկայացվել էր 2009թ. ու կառուցվել 350 օրինակով: