Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է շքեղ, երեկոյան զգեստով՝ արքայադստեր կերպարում։ Հմայիչ լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․

 

«Կանայք ամենատարօրինակ երեխաներն են)) Երեխա, որ կարողանում է ունենալ իր պես... երեխա)))) Տղամարդիկ՝ կարևորագույնն են, կանանց միջի մանուկին ուրախ ու անհոգ պահպանելու համար))) Սիրեք իրար, պահպանեք ու միասին բռնեք Պահը, կյանքն էնքա՜ն կարճ է ախր։

Իսկ ով՞ է ասում, որ անընդհատ ու միայն տղամարդը պիտի ասի որ սիրում է, կամ ուշադրություն ցուցաբերի։ Սերը հաջորդականություն կամ հերթ չի սիրում) սիրում է ՄԻԱՍԻՆ։

Կարճ. եկեք այսօր հայտարարենք սիրո օր, ես ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։

Ու մեկ էլ, շնորհավոր այսօր ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ այստեղ և վերևում.... », ապա շնորհավորել է ընկերուհիների մայրերի տարեդարձները։