Իռլանդացի աշխարհահռչակ երգչուհի Շինեյդ Օ՛Քոնորը մահմեդականություն է ընդունել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում կատարում երգչուհու՝ թվիթերում արած հայտարարությանը: Նա գրել է, որ հպարտ է իր որոշմամբ:

«Սրանով ուզում եմ հայտարարել, որ մահմեդականություն եմ ընդունում: Սա աստվածապաշտ յուրաքանչյուր խելացի մարդու «ճամփորդության» բնական եզրափակում է: Բոլոր սուրբ գրությունները տանում են դեպի մահմեդականություն, ինչը բոլոր մյուս սուրբ գրություններն ավելորդ է դարձնում: Ես ուրիշ անուն կստանամ: Իմ անունը կլինի Շահադա»,- գրել է նա:

Երգչուհին պարբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում կրոնական թեմաներով: 90-ականների վերջին փորձել է կաթոլիկ քահանա դառնալ, արարողություն է տեղի ունեցել, որը, սակայն Կաթոլիկ եկեղեցին չի ճանաչել, քանի որ արգելում է կանանց քահանա դառնալ:

Շինեյդ Օ՛Քոնորը հատկապես հայտնի է 90-ականների «Nothing Compares 2 U» հիթով: