Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Այսօր ոճային երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Արմինկան ներկայացել է շքեղ, երեկոյան, ոսկեփայլ զգեստով։ Երգչուհին իր հրապարակմանը կից երգչուհին հարցում է անցկացրել․ «Սոց-հարցում՝ #Instagram թե՞ #Facebookում»։

 

Ի դեպ, ավելի վաղ Արմինկան իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Արմինկան ներկայացել էր դասական, հմայիչ կերպարում։ Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում էր սպիտակ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Արմինկան նավի վրա էր, իսկ հմայիչ լուսանկարներին կից երգչուհին պատմել էր այն բազկաթոռի պատմությունը, որի վրա նստած նկարվել էր։ Արմինկան գրել էր․ «Նավապետն ինձ ասաց, որ, երբ @selenagomez -ն այս նավի վրա նշում էր իր ծննդյան տարեդարձը, նկարվել է այս բազկաթոռին նստած, և այդ նկարը հրապարակել իր Instagram -ի էջում: Ես էլ նրան ասացի, որ, թեև իմ հետևորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենայինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած, և նկարով կկիսվեմ նրանց հետ»։