Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Երգչուհին իր Instagram-ում այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում սիրված երգչուհին ներկայացրել է իր հմայիչ լուքը։ իր տեղադրած լուսանկարներում Սիրուշոն կրում է սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ինչպես նաեւ նրա լուքը լրացնում է արեւային ոճային ակնոցը։

Երգչուհին կրում է նաեւ իր զարդերի ապրանքանիշի վզնոցները, որոնք ըստ նրա կատարած գրառման նա շատ է սիրում։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հմայիչ երգչուհին գտնվում էր ուղղաթիռում։ Իսկ երգչուհու մեկնաբանությունից պարզ էր դառնում, որ նա գտնվում էր դեպի Արցախի ճանապարհին։