Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դրանում եւս մեկ անգամ ենք համոզվում՝ դիտելով նրա նոր ու հրապուրիչ լուսանկարը, որով դերասանուհին իր օգտատեր-երկրպագուների հետ է կիսվել Instagram-ի էջում: Իր տեղադրած նոր լուսանկարում դերասանուհին կրում է ուսը բաց վերնազգեստ։ Լուիզան մուգ գույնի շրթներկով է, որն ի դեպ թրենդային է համարվում։ Հմայիչ լուսանկարին կից Սիրված դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզան լուսանկար էր հրապարակել, որում հանդես էր եկել կրքոտ կերպարում: Նա գեղեցիկ դիմահարդարմամբ էր, կրում էր ուսը բաց հանդերձանք պառկած էր կաթի մեջ, իսկ ուսին սուրճի հատիկներ էին:

Համարձակ այս դերասանուհին իր միկրոբլոգի հերթական հրապարակումը որեւէ գրառմամբ չէր մեկնաբանել: