Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր Instagram-ում հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնք պատմում են իր ու իր հրաշալի ընտանիքի առօրյայի ամենահետաքրքիր դրվագների մասին:

Այս անգամ Ալեքսանդրն միկրոբլոգի իր էջում հրապարակել է նոր, ջերմ լուսանկար, որում դերասանը կնոջ՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանի հետ։ Զույգը գրկախառնված է։

 

Սիրով լի լուսանկարին կից Ալեքսանդրը կատարել է հետեւյալ՝ ռուսալեզու գրառումը․ «Նա միայն կին չէ, նա «Տարվա կին է»»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդրն միկրոբլոգի իր էջում հրապարակել էր ջերմ, սիրով լի մի լուսանկար, որում ներկայացել էր կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ։

 

Զույգը ջերմ գրկախառնված լուսանկարվում էր։ Իսկ սիրով լի լուսանկարին կից Ալեքսանդրը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ամեն ինչ գեղեցիկ է, երբ գեղեցիկը հենց քոնն է»։