Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները։

Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ է, կրում է կապույտ վերնաշապիկ, երկնագույն, զոլավոր տաբատ։ Լիլիթի լոսւանկարն արված է Դուբայում։