Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

«Վիտամին ակումբ»-ում հանդես եկող մոդել, դիզայներ Լիլի Մորտոն այժմ մեկնել է հանգստի Դուբայ, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գտնվում է լողափին։ Լիլին կրում է դեղին, եթերային, մեջքը բաց զգեստ, որն ընգծել է նաեւ նրա ոտքերը։ Լուսանկարին կից մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին հարց է ուղղել։

«Առաջարկը ստացել եմ «Վիտամին ակումբ»-ի Չարենցից՝ Կարեն Սահակյանից եւ նախագծի պրոդյուսերից: Դերերը մշտապես տարբեր են լինելու, բայց շատ դեպքերում կներկայացնեմ տիպիկ շիկահերի կերպար: Դերասանական փորձ ունեի, 6 ամիս սովորել եմ Կամերային թատրոնում եւ ատացել ատեստատ, հետո մոտ 2 տարի խաղացել եմ մի քանի ներկայացումների մեջ, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում փորձն այդքան էլ կարեւոր չէ, որքան տաղանդը: Մյուս մասնակիցների համեմատ իմ փորձը շատ քիչ է դերասանական կարիերայում: Բոլորն էլ տաղանդավոր եւ փորձառու դերասանուհիներ են»: