Ինչպես հայտնի է սկանդալային Անաստասիա Վոլոչկովան նոր սիրեկան ունի։ Այս անգամ նա անվտանգության սովորական աշխատակից է, որը մինչ բալետի պարուհին երկարատեւ հարաբերությունների մեջ է եղել։ Նրա ընկերուհին սաստիկ զայրացել է եւ որոշել, որ հասարակությունը պետք է դեմքով ճանաչի դավաճան տղամարդուն։ Կինը իր նախկին սիրելիի լուսանկարը տեղադրել է համացանցում, այս կերպ վրեժ է լուծել նրանից։

Այդուհանդերձ Վոլոչկովան արդեն մի քանի ամիս երջանիկ է նոր հարաբերություններում։ Օրերս նույնիսկ հայտարարել է, որ ցանկանում է երեխա ունենալ սիրելի տղամարդուց։ Ճիշտ է, մինչեւ հիմա ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի տեսք ունի պարուհու նոր «գործարար» սիրեկանը։ Պարզվել է, որ նա սպա սրահում անվանգության աշխատակից է, անունը՝ Մալիկ, ով Ռուսաստան է գնացել գումար աշխատելու համար։

Մալիկի նախկին քաղաքացիական կինը Վոլոչկովայի ինսթագրամյան էջում տեղադրված լուսանկարներում տեսել եւ ճանաչել է Մալիկի անձնական իրերը։

Սա այն դեպքն է, երբ ավելի լավ է անտեսել, քանի որ մենք սովոր ենք նրան տեսնել կայացած եւ հայտնի տղամարդկանց հետ, իսկ այստեղ անվտանգության սովորական աշխատակից։ Ամոթ է․․․

 Վոլոչկովան միկրոբլոգի իր էջում ցուցադրել է, թե ինչպես պետք է ճիշտ ամրապնդել առողջությունը։

 Instagram-ի աստղը հրապարակել է սեքսուալ լուսանկար, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Տապին եւ սառնամանիքին։ Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր կարոտել էին իմ ֆիրմային շպագատը»։ Հագուստից նրա վրա առկա էր․․․ ոչինչ։ Ճիշտ էնա ծածկվել էր ռուսական բաղնիքի պսակով։