Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

 

Սիրուշոն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ինչպես միշտ ներկայացել է հmայիչ տեսքով. նա կրում է ուսը բաց, ոճային վերնազգսեստ, ձեռքով ծածկել է դեմքը։ Ինչպես հայտնի է դառնում մեկնաբանությունների հատվածում նրա թողած գրառումից երգչուհին գտնվում է ձայնագրման ստուդիայում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն կիսվել էր ընտանեկան լուսանկարով եւ ամուսնու տարեդարձի առթիվ՝ սիրառատ ու ջերմ շնորհավորանք էր հղել նրան։

Սիրուշոն իր Instagram-ում ամուսնու եւ որդիների լուսանկարն էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը․«Շնորհավոր ծնունդդ լավ Մարդ..», ապա հեշթեգերում նշել է՝ #ԱշխարհըՉէիՓոխիՔոՀետ#ԱշխարհըԿփոխենքՔոՀետ ))։