Հայկական հեռուստասերիալից շատ կարճ ժամանակահատվածում հայտնի դարձած դերասանուհի եւ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, հրապուրիչ լուսանկարներով ջերմացնում իր միկրոբլոգի հետեւորդների սրտերը՝ ուրախացնելով նրանց:

Համարձակ հանդերձանքներով հաճախ ներկայացող երիտասարդ երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը կադր է ամանորյա նկարահանումներից։

 

Լուսանկարին կից երգչուհին իր էջի հետեւորդներից հետաքրքրվել է, թե ինչ պլաններ ունեն Ամանորին։

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ երգչուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ամենօրյա, մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր կարմիր վերնազգեստ, իսկ լուսանկարին կից կատարել էր հետեւյալ ռւսալեզու մեկնաբանությունը․ «Տրամադրությանս գույնն այսօր կարմիր է։ Իսկ ի՞նչ գույն ունի այն ձեզ մոտ, սիրելիներս»։