Իզուր չէ, որ ծովն ամենաառեղծվածային տարերքն են անվանում։ Այն իր մեջ շատ հանելուկներ է պահում, որոնք միշտ չէ, որ կարելի է գուշակել։ Օրինակ, ծովում մի շատ հետաքրքիր ու դյութիչ երևույթ գոյություն ունի, որը շատ վտանգավոր է։ Դրա մասին հազվադեպ են խոսում, այդ պատճառով էլ շատերը չգիտեն, որ նման բան կարող է լինել։

Այսօր կպատմենք այդ երևույթի մասին, որը «քառակուսի ալիքներ» են անվանում։

Քառակուսի ալիքները տրամաբանական բացատրություն ունեն, բանն այն է, որ առաջացող ալիքները, քամուց կախված, շարժվում են տարբեր ուղղություններով։ Այսինքն սկզբում քամին մի ուղղությամբ է փչում, հետո փոխում է ուղղությունը՝ սառը ճակատով անցնելիս։ Ինչի արդյունքում ստացվում է, որ «նոր» ալիքները հատվում են «հների» հետ։ Այս յուրահատուկ պահը կարելի է ասել իսկական հրաշք է։

Սակայն այն շատ վտանգավոր է նավերի, մակույկների և մարդկանց համար։ Քառակուսի ալիքները հաճախ նավերի կործանման պատճառ են դառնում։

Այնպես որ, եթե այս հիասքանչ երևույթի վկան եք դարձել, պարզապես ապահով տեղ գտեք՝ ծովից անվտանգ հեռավորության վրա, որպեսզի կարողանաք հետևել քառակուսի ալիքների առաջացմանը՝ առանց կյանքն ու առողջությունը վտանգելու։