Հարվարդի համալսարանի գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման մեխանիզմը, որի պատճառով մեծահասակ մարդիկ ինֆեկցիոն հիվանդություններից ավելի խոցելի են դառնում։

Հետազոտողների մկների վրա փորձարկուներ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ ծեր կրծողների օրգանիզմում T-բջիջների պակաս կա, որը հարձակվում է հիվանդության հարուցիչների վրա, ինչպես նաև նպաստում է իմունային համակարգի հիշողության ձևավորմանը։ Մասնագետները պաշտպանողական համակարգը ակտիվացնող ազդանշաններ են ստեղծել, որպեսզի ակտիվացնեն T-բջիջները, սակայն ծեր կենդանիների մոտ լիմֆոցիտների ֆունկցիան բավականին թուլացած է եղել։ Մասնավորապես բջիջները շատ դանդաղ են աճել, շատ քիչ ազդանշանային բջիջներ են առանձնացրել և շուտ մահացել են։

Գիտնականները պարզել են, որ ծեր կրծողների T-բջիջներում նյութափոխանակության ուղիները բավականին պասիվ են։ Այն իրենից ներայացնում է բիոքիմիական ռեակցիաների ամբողջություն, որոնք հոսում են միտոխոնդրիաների մեջ։Այս գործընթացի արդյունքում ձևավորվում են ամինաթթուներ և նուկլենոիդներ, որոնք ԴՆԹ-ի հիմնական բաղադրիչներն են համարվում։ Նյութափոխանակության արդյունքում միաածխածնային T-լիմֆոցիտների մասնիկները վերականգնվում են և բաժանվում։

Հետազոտողները բջիջներում ավելացրել են միաածխածին տարի երկու բաղադրիչ՝ ֆորմիտ և գլիցիրին։ Դա T-բջիջներին թույլ է տվել նվազեցնել մահանալու հավանականությունը։