Չինաստանում անց է կացվել կծու կարմիր բիբար ուտելու ավանդական մրցույթը։ Մի քանի տասնյակ մասնակիցներ՝ տաք ջրի մեջ նստած, փորձում էին մեկ րոպեում որքան հնարավոր է շատ կարմիր կծու բիբար ուտել։ Մրցույթում հաղթել է 20-ամյա Յի Հուանը, ով մեկ րոպեում 20 բիբար է կերել։ Հաղթողին նվիրել են 10գ կշռով ոսկու ձուլակտոր։