Բիթկոինների մայնինգը դարձել է բավականին ծախսատար։ Նրա արտադրության ծախսերը ավելի շատ են քան նրա արժեքը։ Այս մաին գրում է Financial Times՝ հղում կատարելով մայնինգ կազմակերպությունների վրա։

Այսպես, օրինակ Մեծ Բրիտանիայում կանգնեցվել է բիթկոինների արտադրությամբ զբաղվող հսկա կազմակերպության գործունեությունը, իսկ մայնինգ սարքավորումների արտադրությամբ զբաղվող չինական Ebang, Canaan և Bitmain կազմակերպությունները դադարեցրել են սարքավորումների արտադրությունը։

Nvidia կազմակերպությունը, որը մայնինգ կազմակերպություններին տեսաքարտեր էր վաճառում, դադարեցրել է իր համագործակցությունը նրանց հետ։ Նոյեմբերին ամերիկյան Gigawatt մայնինգ կազմակերպությունը հայտարարել է իր սնանկացման մասին։

Որպեսզի մայներները գումար չկորցնեն՝ բիթկոինի գիը պետք է հասնի 5 հազար դոլլարի։ Դեկտեմբերի 19-ի դրությամբ նրա արժեքը տատանվում է 3,8 հազար դոլլարի սահմաններում։

2017 թվականի դեկտեմբերին բիթկոինի արժեք հասել էր ընդհում մինչև 20 հազար դոլլարի։