Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Երիտասարդ երգչուհին Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել։ Կադրը սեւ-սպիտակ է, Անահիտ Սիմոնյանը սեւ թափանցիկ բլուզ է կրում։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վանդակավոր շրջազգեստ էր կրում եւ սեւ բլուզ։

«Մի վախեցեք փոփոխություններից եւ մյուսների կարծիքից… Սքանչելիորեն սխալ եղեք շրջապատի եւ վստահ երջանիկ՝ ձեզ համար»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին։