Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու լուսանկարը։

Instagram-ի էջում երիտասարդ երգչուհին տեղադրել է իր եւ երգիչ Հայկոյի որդու նկարը եւ այն մեկնաբանել հետեւյալ կերպ. «Որքան եմ ես քեզ սիրում»։

Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել եւ նշել, որ տղան արքայազնի է նման։

Ավելի վաղ Անահիտ Սիոմոնյանը ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Կադրը սեւ-սպիտակ էր, Անահիտ Սիմոնյանը սեւ թափանցիկ բլուզ էր կրում։