Սիրված դերասան Էդգար Իգիթյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարկել կնոջ ու ծնողների հետ՝ շնորհավորելով բոլորին Ամանորի առթիվ: Դերասանը մասնավորապես գրել է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով առողջություն, բարօրություն բոլորի ընտանիքներին:

Մաղթում եմ , որ գալիք 2019 թվականը լինի խաղաղության ու բարեկեցության, նվաճումների ու ձեքբերումների տարի: Նոր տարվա հետ միասին նորանում են նաև յուրաքանչյուրիս ձգտումներն ու ցանկությունները, ցանկանում եմ, որ 2019 թվականին իրականան Ձեր նվիրական երազանքներն ու իղձերը»: