Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Սեւանի ափին արված լուսանկար է հրապարակել։

«Ես սովորել եմ կնճիռներս թաքցնել ժպիտների հետեւում, իսկ վարսերիս սպիտակները՝ ձյուների տակ։ Սեւանի ջրերում կորցրած հույսերս ու երազանքներս են, որ ալիքվելով վերադարձան։ Սեւանը մանկության ճոճք ունի։ Տխրությունը՝ թավ կանաչ գույն... ջրիմուռներով ծաղկած։

 

Բարի լու՜յս մանկության էջերում իրենց սերն ու հիշողությունները զգուշորեն պահած բոլոր մարդկանց»,- Instagram-ում հրապարակված կադրը մակագրել է Նազենի Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք՝ երեկ Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել էր օտերերկրյա այցելուների վերաբերյալ ակտիվ քննարկումներին։ Նրա խոսքով՝ պետք է վերահսկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխատանքային միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան։