Հայաստանում H1N1 տեսակի գրիպից, որը հայտնի է «Խոզի գրիպ» անվամբ, մահվան դեպք է գրանցվել: Այդ մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողներին հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Մահացածը կին է, նա զուգահեռ այլ հիվանդություններ էլ ուներ»,- ասել է Վանյանը:

Անդրադառնալով «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ նա ասել է, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել, մահվան պատճառը պարզում են: