Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Հմայիչ դերասանուհին իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է բալագույն, խորը դեկոլտեով եւ ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երեկոյան թավշյա զգետով։ Լուիզան վառ դիմահարդարմամբ է, իսկ նրա թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հոլովակն արվել է շոու նկարահանումների ժամանակ։

Իսկ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր նոր սանրվածքով, որը նրան շատ էր սազում։ Դերասանուհին կրում էր ուսը բաց, ալ կարմիր զգեստ։ Գայթակղիչ լուսանկարին կից սիրված դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։