Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց չորրորդ երեխային: Աստղային զույգը արու զավակ է ունենալու, որը կծնվի մայիսին։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Watch What Happens Live շոուի եթերում։

Քիմն ու Քանյեն ունեն երկու դուստր՝ Նորթն ու Չիկագոն, և մեկ որդի՝ Սեյնթը։ Հիշեցնենք, որ նրանց երրորդ երեխան՝ Չիկագոն, լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ, քանի որ բժիշկները Քարդաշյանին արգելել էին ծննդաբերել՝ պատճառաբանելով հղիության հնարավոր բարդությունները, սակայն, ինչպես երևում է, Քարդաշյանին հաջողվել է հաղթահարել առողջական խնդիրներն ու մայրանալ չորրորդ անգամ։