Դերասանուհի Յուլիա Ֆինկն անցած տարի մայրացավ՝ ունենալով զույգ որդի: Նա և հաղորդավար Արտյոմ Կարապետյանը դեռևս չեն շտապում հանրայնացնել երեխաների լուսանկարները, այդուհանդերձ, երջանիկ մայրիկն այսօր Ինստագրամի սթորի հավելվածում սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել որդիներից մեկի հետ։

Երեխայի դեմքը նկարում այնքան էլ լավ չի երևում, սակայն դերասանուհին կից գրառմամբ կարծես թե արտահայտում է իր էմոցիաներն ու զգացողությունները մայրանալուց հետո, երբ առավոտները նրա ընտանիքում կարող են լինել նաև այսպիսին։