Yelaket.am-ը գրել է.18-ամյա Շաֆրան Հեֆերը միշտ եղել է շատ նիհար. նա զբաղվել է սպորտով և հետևել է իր սննդակարգին։  

Աղջիկը ծննդյան նախօրերին էլ նիհարել էր չորս կիլոգրամ (42-ից դառնալով 38): Պարզվում է, որ հենց այդ ժամանակ աղջիկը հղի էր։

Իհարկե, աղջիկը իրեն վատառողջ էր զգում, սակայն նրա կարծիքով, դա կապված էր վիտամինների պակասի հետ։

Daily Mail-ը գրում է, որ աղջիկը կարծել է, որ ունի հորմոնալ խանգարում։ Շաֆրանը շարունակում էր ապրել նույն կյանքով, գնում էր մարզադահլիճ, մարզվում, նույնիսկ արևային վաննա էր ընդունում։ Շաֆրանի մայրը, աղջկա փորին պիգմենտացիա տեսնելով, առաջարկում է հեղիության թեստ անել։

Շաֆրանը շոկի մեջ էր, երբ տեսավ թեստի վրա երկու գիծ, իսկ հետագայում բժիշկները հաստատեցին, որ նա գտվնում է հղիության 37-րդ շաբաթ։ Սակայն արտաքնապես չէր երևում, որ աղջիկը հղի էր՝ որովայնը կլորացված չէր։

Պարզվում է, որ հնարավոր է այպիսի հղիություն։ Ահա, թե ինչ են ասում մասնագետները այս մասին։

Ինչո՞ւ հղիության ընթացքում որովայնը չի աճում։
Շատ հնարավոր է, որ հղիության ժամանակ որովայնը լինի շատ փոքր։ Առավել տարածված է ֆոտո-պլանտենցիալ անբավարարությունը։

Սա կախված է մոր առողջական խնդիրներից, օրինակ՝
• Շաքարային դիաբետ
• Բարձր արյան ճնշում կամ սրտի հիվանդություն
• Երիկամների կամ թոքերի հիվանդություն
• Վատ սովորություններ՝ ծխել, խմել
Բժիշկները կարծիքով՝ Շաֆրանի «հղի» որովայնի բացակայությունը պայմանավորված է արգանդի պտուղի սխալ դիրքով։ Դրանից բացի, աղջիկա մոտ հայտնաբերել են անեմիա և D, B12 վիտամինների պակաս։

Արգանդում երեխայի դիրքը փոխելուց հետո, Շաֆրանը զգաց, որ արդեն արտաքինից երևում է իր հղիությունը։

Հղիության բացահայատումից վեց շաբաթ անց, Շաֆրանը ծննդաբերեց։ Երեխան առողջական խնդիրներ չունի։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Նյութը պատրաստեց՝ Մերի Մնացականյանը