Գաղտնիք չէ, որ Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու բիզնեսի բրենդամոլներից է: Նա իրեն հաճախ է ճոխություններ թույլ տալիս ու հագնվում ամենաթանկարժեք բրենդներից։ Gucci, Dolce and Gabbana, Versace, Louis Vuitton. սրանք երգչուհու ամենասիրելի բրենդներն են:

Այսօր էլ Հռիփսիմեն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Ինստագրամի սթորի հավելվածում նա տեսանյութ է հրապարկել, որում երևում են Jimmy Choo ապրանքանիշի նոր կոշիկները։ Բրենդի պաշտոնական կայքում կոշիկի արժեքը մոտավորապես 275.000 դրամ է։ Համաձայնեք, որ հասարակ մահկանացուներիս համար այս կոշիկն անհասանելի հաճույք է։