Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը, ով գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին, նոր հրապարակում է արել։

Իր Instagram-ի էջում Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել, որում դասական հագուստ է կրում։ Նրա հայացքն ուղղված է հեռուն։ «Կլասիկի մեջ»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։ Նա իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն իր Instagram-ում իրեն հատուկ զվարճալի լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա»։