Ռուս ռեփեր Կիրիլ Տոլմացկին, ով հայտնի է Դեցլ կեղծանունով, 12 տարի առաջ լրագրողներին պատմել էր, որ կուզենար բեմականացնել իր մահը 35 տարեկանում՝ կյանքի սցենարն ամբողջությամբ փոխելու համար։

Դեցլը մահացել է 35 տարեկան հասակում՝ փետրվարի 3-ին Իժնեւսկում երեկույթի ընթացքում ելույթ ունենալուց հետո։ Նախնական վարկածքով՝ մահվան պատճառը սրտի կանգն է։ Ելույթից հետո Դեցլը մտել է հանդերձասենյակ, ցավ զգացել դաստակների հատվածում, ապա գրանցվել է սրտի նոպա։

Ամենայն հավանականությամբ, տարիների ընթացքում ռեփերի աշխարհայացքը փոխվել է, եւ նա ձգտել է որքան հնարավոր է, երկար ապրել։ Մահը բեմականացնելու մասին մտքեր նա արտահայտել էր 2015թ.-ին ռուսական «Галерея Чижова»-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ օգտակար է տարբեր լեզուներ ուսումնասիրել։ Դրա համար ժամանակ սպանելը բավական հետաքրքիր է ու կարեւոր։ Աշխարհը բազմակողմ է։ Այնքան հետաքրքիր բաներ են կատարվում, որ կյանքը չի բավականացնի ամենի համար։ Այդ պատճառով ես պատրաստվում են նվազագույնը 450 տարի ապրել»,- պատմել է Դեցլը։

Նա հիշել էր նաեւ հին ծրագրերի մասին։ «Ես կցանկայայի բեմականացնել մահս 35 տարեկան հասակում, հեռանալ ու բնակվել կղզում։ Մի քանի տարի է մնացել. հարկավոր է մտածել այդ թեմայի մասին»,- հավելել էր նա։