Ես շուրջ 5 տարի է աշխատում եմ խոշոր ընկերությունում: Այդ ընկերությունում աշխատում է շուրջ 300 մարդ: Մեր տնօրենը շատ դաժան մարդ է, նրա հետ լեզու գտնելն անհնար է: Նա կարելի է ասել անմարդկային կանոններ է մտցրել, և բոլորս պարտադիր կերպով ենթարկվում ենք:

Եթե հանկարծ որևէ մեկը փորձվի խախտել այդ կանոններից գեթ մեկը, անմիջապես կազատվի աշխատանքից: Ոչ ոք չի ցանկանում առանձնապես առնչություն ունենալ նրա հետ: Նրա դեմքին այսքան ժամանակ ժպիտ չենք տեսել նույնիսկ տոն օրերին: Ես և ինձ նման շատերը, եթե կարողանայինք աշխատանք գտնել, սիրով դուրս կգայինք այդ ընկերությունից:

Մի անգամ նա շտապ իր մոտ կանչեց մեր աշխատողներից մեկին՝ Աննային: Մենք խիստ անհանգստացանք, որովհետև տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր: Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան դուրս գալուց հետո:

Մենք նրան առանձնահատուկ ձևով էինք վերաբերվում, նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, տղայի բուժման համար անհրաժեշտ էր մեկնել Գերմանիա, սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը: Նա վաճառքի էր դրել իր բնակարանը, լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու:

Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով, ձեռքին ինչ որ թղթեր կային, մենք մտածեցիինք, որ նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից: Երբ նրան հանգստացրինք, նա ասաց, որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը: Մեր բերանը զարմանքից բաց մնաց:

Մենք ավելի ուշ իմացանք, որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան օգնի:

Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրենին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն