Երգչուհի Սիրուշոն օրեր առաջ իր Ինստագրամի էջում լուսանկար էր հրապարակել և գրել. «Այսօր սկսվում է դեպի Էմիրություններ մեր շրջագայությունը, որտեղ ելույթ եմ ունենալու մի միջազգային նախագծի շրջանակներում, ուր ներկայացնելու եմ Հայաստանը: Էմիրություններում շարունակելու ենք «Արմատ»-ի նկարահանումները, որի ընթացքում փորձելու ենք բացահայտել տեղի հայկական համայնքը, ծանոթանալու ենք նոր ու հետաքրքիր մարդկանց հետ: Մեր էջերն այս օրերին կլինեն ակտիվ, կփորձենք հնարավորինս լուսաբանել շրջագայությունը»:

Ինչպես միշտ, երգչուհին մեկնել է իր թիմի հետ, որտեղ նաև հետաքրքիր տեսանյութեր են անում, հաճախ էլ լուսանկարներ է հրապարակում, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: