Երգչուհի Սոնա Ռուբենյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Ֆրանիսայում։

Երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ Սոնան սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են մեծ պայուսակն ու արեւային ակնոցը։ «Ռոմանտիկայի քաղաքը»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Ռուբենյանն Instagram-ի Stories հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, ընտանեկան լուսանկար էր տեղադրել ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ ճանաչած ամենաբարի մարդ»։