Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային, որը 38 տարեկանում սրտային անբավարարության հետևանքով մահացել է մոսկովյան կլինիկաներից մեկում:

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում «Տրոյեկուրովյան» գերեզմանատանը: Նշվում է, որ երգչուհուն հրաժեշտն են տալիս հարյուրավոր մարդիկ, որոնք ժամանել են ՌԴ տարբեր քաղաքներից:

Սգո արարողությանը ներկա է նաև Նաչալովային վիրահատած բժիշկը՝ Վասիլի Շուրովը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին բոլորի համար անսպասելի կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։

Հայրը՝ երաժիշտ Վիկտոր Նաչալովը, պատմել է, որ դստեր մոտ ուժեղ աբսցես է սկսվել (օջախային թարախային բորբոքում), իսկ վիրահատությունից հետո՝ արյան վարակում, ինչն էլ հանգեցրել է մահվան։

Յուլյա Նաչալովան ունի մեկ դուստր, որը լույս աշխարհ է եկել ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի հետ համատեղ ամուսնությունից։