Անի Քրիստիի անձնական կյանքը հաճախ է հայտվում հանրության ուշադրության կենտրոնում։ Վալենտինի օրը երգչուհու արած հրապարակումը կրկին թեժացրել է խոսակցությունները նրա ընտրյալ ունենալու մասին։ Երգչուհին Tert.am Life-ին ասել էր, որ ռոմանտիկ անակնկալն իր համար է արվել, սակայն ավելին մանրամասնել չէր ցանկացել։

Tert.am Life-ն իր ընթերցողներից նամակ է ստացել այն մասին, որ Անին նշանվել է, նրա ընտրյալն ամերիկաբնակ հայ է, անունը` Սեթո։ Մեզ ուղարկել են նաև նրա լուսանկարները։ Լուրը պարզաբանելու համար զրուցեցինք երգչուհու հետ։

Երգչուհին այս թեման չմեկնաբանեց, միայն ասաց. «Բուրատինոյից էլ երկար քիթ ունեցող հետաքրքրասերների հետաքրքրությունն անպայման կբավարարվի, երբ Անի Քրիստին որոշի կրկին ամուսնանալ։ Հիմա նմանատիպ կոնկրետ ինֆորմացիա, նկար չկա, ուստի խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից»։

Նրա խոսքով` այլևս չի զարմանում նման խոսակցություններից , բայց երբեմն բարկանալու առիթներ, ամեն դեպքում, լինում են։

Անին անդրադարձավ նաև մի թեմայի, որն իր համար նուրբ ու ցավոտ է։ Ասում է` մեկնաբանություններ կարդալու ժամանակ չի ունենում, բայց իրեն հարազատ մարդիկ ասում են, որ սոցցանցերում հրապարակված ընտանեկան լուսանկարները հաճախ սխալ են մեկնաբանում։ «Սխալ է մեկնաբանվել իմ 25-ամյակի ժամանակ հորս հետ արված լուսանկարը, ավելի վաղ եղբորս հետ էի նկար հրապարակել, ինչից հետո ինֆորմացիա էին տարածել, թե Անի Քրիստին ընտրյալ ունի։ Ես արդեն սովոր եմ, որ մարդիկ տեղի-անտեղի խոսում են, բայց կան թեմաներ, որոնք, իսկապես, ցավոտ են։ Դրանցից է հորս հետ արված լուսանկարը»,– ասաց նա։

Երգչուհին Tert.am Life-ին տրամադրել է մինչև օրս չհրապարակված լուսնակարներ անձնական արխիվից, որոնք արված են հոր և եղբոր հետ` հուսով, որ խոսակցությունները կդադարեն։

Աղբյուր https://life.tert.am/am/news/2019/02/20/ani-christy/55745